Բելառուսական բանկերը կմիանան SWIFT-ի չինական նմանօրինակին

06.09.2022 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բելառուս #բանկեր #CIPS
Բելառուսական բանկերը կմիանան SWIFT-ի չինական նմանօրինակին՝ CIPS բանկային փոխանցումների ազգային համակարգին։

Բելառուսական Belta գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը։

Նրա խոսքով` Չինաստանի հետ համագործակցության կարեւոր տարրը կլինի բելառուսական բանկերի միացումը CIPS բանկային փոխանցումների Չինաստանի ազգային համակարգին: Առաջինը դրան կմիանա «Բելառուսբանկ»-ը, այնուհետեւ մյուս ֆինանսական հաստատությունները։ «Դա հատուկ վճարային համակարգ է, որն այլընտրանք է SWIFT-ին»,- պարզաբանել է Նիկոլայ Սնոպկովը:

Բելառուսը ակտիվորեն կներդնի նաեւ UnionPay միջազգային վճարային համակարգը։ Այն ստեղծվել է դեռ 2002 թվականին՝ Պետխորհրդի եւ Չինաստանի Ժողովրդական բանկի նախաձեռնությամբ։  

Ինչպես նախատեսվում է, «Բելառուսբանկ»-ը դեկտեմբերից կսկսի թողարկել այս համակարգի վճարային քարտերը։ «Այսինքն՝ քարտեր, որոնցով բելառուսները կկարողանան վճարել երկրի ներսում, Չինաստանում եւ աշխարհի ավելի քան հարյուր երկրում»,- ասել է Նիկոլայ Սնոպկովը։
Դիտում՝ 6669

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW