Չինաստանի միջազգային վճարային համակարգը (Cross-border Interbank Payment System / China International Payments System, CIPS) կարող է դառնալ այլընտրանք SWIFT-ին՝ դրան միացած բանկերի համար, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Էլեկտրոնային փողերի եւ դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը։Նրա խոսքով՝ յուանով հաշվարկների աճի դեպքում կմեծանա ռուսաստանյան բանկերն այդ համակարգին միացնելու ներուժը, իսկ եթե դրանում այլ արժույթներ ներմուծվեն, ապա այն կարող է օգտագործվել նաեւ ռուբլով հաշվարկների համար։«CIPS-ը բավականին հստակ խնդիրներ է լուծում։ Այն կարող է SWIFT-ին այլընտրանք դառնալ այն բանկերի հետ աշխատանքում, որոնք միացած են համակարգին եւ պատրաստ են փոխանցումներ ընդունել Ռուսաստանից։ Հետեւաբար, եթե համակարգին միացած են պայմանական ռուսաստանյան բանկը եւ պայմանական չինական բանկը, եւ դրանք պատրաստ են միմյանց միջեւ միջոցներ ուղարկել լոկալ արժույթներով, ապա այն լավ կաշխատի»,- ասել է Դոստովը։Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից, օրինակ, Deutsche Bank-ին փոխանցման խնդիրը, որի աշխատանքը ՌԴ-ի հետ ներկայումս սահմանափակ է, դա «ոչ մի կերպ չի հեշտացնում»։ Նույն կերպ, ըստ նրա, եթե Ռուսաստանում որեւիցե բանկ անջատեն SWIFT-ից, ապա այս համակարգը դժվար թե լուծի Deutsche Bank-ին փոխանցման խնդիրը: «Կարելի է բարդ սխեմա կառուցել չինական կոնտրագենտ բանկի հետ, բայց դա շատ ռիսկային է տվյալ գործընկերոջ համար պատժամիջոցների տեսանկյունից»,- պարզաբանել է փորձագետը:«Ռուսաստանյան բանկերի համար CIPS համակարգին միանալու առումով մեծ ներուժ է առաջանում, եթե աճեն յուանով հաշվարկները: Ավելին, եթե այս համակարգում ներմուծվեն այլ արժույթներ, ինչը տեխնիկապես այնքան էլ դժվար չէ, ապա ես մեծ խնդիր չեմ տեսնում, որ այն օգտագործվի ռուբլով հաշվարկների համար»,- հավելել է Դոստովը։Փորձագետը պարզաբանել է, որ ցանկացած վճարային համակարգ երկու բաղադրիչների համակցություն է. առաջինը՝ բանկերի ամբողջությունն է, որոնք պայմանավորվել են եւ պատրաստ են համագործակցել, երկրորդը՝ տեղեկատվական հաղորդագրությունների փոխանակումն է։ «Տեղեկատվական հաղորդագրությունների փոխանակման տեսանկյունից չինական այս համակարգը SWIFT-ից վատը չէ, եւ, գուցե, տեխնոլոգիապես նույնիսկ ավելի զարգացած է: Մնում է միայն հավաքագրել մեծ թվով բանկեր, որոնք պատրաստ կլինեն հաշվարկեր իրականացնել այս համակարգի ներքին արժույթներով»,- նշել է նա։CIPS վճարային համակարգի մասինCIPS-ր, որը մասնագիտացած է յուանով վճարումների միջսահմանային քլիրինգում, Չինաստանը գործարկել է 2015 թվականի հոկտեմբերին:CIPS-ի կայքի տվյալներով՝ 2022 թվականի հունիսին որպես անուղղակի մասնակից համակարգին հասանելիություն է ստացել19 ֆինանսական հաստատություն, որոնցից 2-ը՝ մայրցամաքային Չինաստանում, իսկ 17-ը՝ այլ երկրներում։ Ընդ որում, եթե 2022 թվականի հունվարին Եվրոպայում կար համակարգի 159 մասնակից, ապա հունիսին դրանց թիվն արդեն 185 էր։Ասիայում այս տարվա 6 ամիսների ընթացքում համակարգի մասնակիցների թիվը 934-ից հասել է 965-ի, որոնցից 547-ը մայրցամաքային Չինաստանից են։ Աֆրիկայի մասնակիցների թիվն այս ընթացքում ավելացել է 3-ով՝ հասնելով 46-ի: Համակարգի մասնակիցների թիվը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից (համապատասխանաբար՝ 29 եւ 17) ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից (23) մնացել է անփոփոխ: 2022 թվականի հունիսի դրությամբ՝ CIPS-ն ունի 1341 անդամ (76 ուղղակի եւ 1265 անուղղակի) 106 երկրներից եւ տարածաշրջաններից։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 84782