Ծխախոտի եւ ալկոհոլի պարտադիր դրոշմավորումը կսկսվի 2023-ի հունվարի 15-ից

02.09.2022 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ծխախոտ #ալկոհոլ
Ծխախոտի եւ ալկոհոլի պարտադիր մակնշման փորձնական ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է։

Ըստ նախնական գնահատականների, ծխախոտի արտադրանքի նոր համակարգով դրոշմավորումը նախատեսվում է սկսել 2023 թվականի հունվարի 15-ից։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման համաձայն, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ի հետ համատեղ մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ։

Օրենսդրական համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո կմշակվեն ծխախոտի եւ ալկոհոլի պարտադիր մակնշման նոր համակարգի համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր եւ կսահմանվեն համակարգի ներդրման ժամկետներ։
Դիտում՝ 5074

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW