2021-22թթ. Կապանի սուբվենցիոն ծրագրերում ԶՊՄԿ ներդրումը կազմել է 820 մլն դրամ
01.09.2022 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /


ԶՊՄԿ-ից հայտնում են, որ սուբվենցիոն ծրագրերն ուղղված են համայնքում սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարեկարգմանն եւ համայնքային նշանակության այլ ծրագրերի իրականացմանը։
Ներդրումն իրականացվում է կառավարության եւ համայնքի կողմից, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ազդակիր համայնքներում ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ ԶՊՄԿ-ն՝ որպես սոցիալական ծրագրերի մաս։
2021 թվականին ԶՊՄԿ-ն Կապանում իրականացված մոտ 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 300 միլիոն դրամի ներդրմամբ։ Իրականացվել է.
• Հասարակական շենքերի նորոգում
• Գյուղական բնակավայրերում խմելու ջրի նոր ջրագծերի, ջրավազանների կառուցում, նորոգում
• Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և նկուղային հարկերի (որպես ապաստարան) նորոգում
• Ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում
• Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում
2022 թվականին ԶՊՄԿ-ն մոտ 525 միլիոն դրամի ներդրում է արել Կապանում իրականացվող եւ իրականացվելիք, ընդհանուր առմամբ, 4,7 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերին:
Այս տարվա ծրագրերը ներառում են Կապան համայնքում.
• Հասարակական շենքերի կառուցում եւ նորոգում
• Հանգստի գոտիների կազմակերպում
• Ճանապարհների, փողոցների, բակերի նորոգում, ասֆալտապատում
• Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
• Խմելու ջրագծերի նորոգում
• Տանիքների նորոգում
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: