Ֆասթ Կրեդիտը` որպես սոցիալական պատասխանատու ընկերություն, անցում է կատարել առանց թղթի օգտագործման տեխնոլոգիայի՝ բոլոր մասնաճյուղերում տեղադրելով էլեկտրոնային ստորագրության պլանշետներ:Սարքերի կիրառմամբ հաճախորդների սպասարկման գործընթացը դառնում է ավելի արագ: Էլեկտրոնային ստորագրության սարքավորումներն արտադրվել են հանրահայտ Wacom ընկերության կողմից, դրանք լուծում են նաև տեղեկատվության անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ, ինչն էլ կնպաստի կեղծիքներից խուսափելուն, իսկ տեղեկատվության փոխանցումն ու պահպանումն էլ ավելի անվտանգ կդարձնի: Սարքերը հնարավորություն են տալիս նաև ճանաչել և նույնականացնել ստորագրությունը։«Ֆասթ Կրեդիտը շարունակելու է նոր տեխնոլոգիաների կիրառումը, որպեսզի հաճախորդների համար սպասարկումը էլ ավելի հարմարավետ դառնա»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2772