«Հայկական ԱԷԿ»-ին կմատարարվի միջուկային թարմ վառելիք
29.08.2022 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ռոսատոմ

«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչեւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,-նշել է «ТВЭЛ» ԲԸ կոմերցիայի եւ միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորեւը։
2021 թվականի վերջին կայանում ավարտվել է գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել եւս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։
«Ներկայում քննարկվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո եւս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը»,- ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Հայաստանում գործող 448.25 մգվտ․ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված, Մեքենաշինական գործարանի («МСЗ» ԲԸ Ռոսատոմ վառելիքային ընկերության ձեռնարկություն. Ք․ Էլեկտրոստալ) արտադրության, թրթռակայուն վառելիք։
Մեծամորի հայակական ԱԷԿ-ը համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թվականին կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ․ժամ էլեկտրաէներգիա` ապահովելով ազգային էներգոհամակարգի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկը արտադրել է 0.92 միլիարդ կվտ․ժամ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: