Wildberries-ը ներկայացրել է ապրանքի անվճար վերադարձի հնարավորությունը

25.08.2022 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #ապրանքի անվճար վերադարձ
Wildberries առցանց ռիթեյլերը հաճախորդների շուրջ 50%-ի համար ներկայացրել է ապրանքների վերադարձի անվճար տարբերակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ինչպես պարզաբանել են ընկերությունում, պատվերների գնման բարձր տոկոս ունեցող հաճախորդներից հետադարձի վճար չի գանձվի: Գանձման նպատակն է մեծացնել գնորդների պատասխանատվությունը պատվեր կատարելիս։ «Մենք ընդլայնել ենք հավատարմությունը մեր հաճախորդների ավելի քան 50%-ի համար եւ վերադարձի լոգիստիկ վճարներ չենք գանձում պատասխանատու գնորդներից», - նշել են Wildberries-ում:

Վիճակագրության համաձայն՝ վերադարձի քաղաքականության փոփոխման շնորհիվ զգալիորեն նվազել է թերություն ունեցող ապրանքների դրույքաչափը։

«Մոտ մեկ տարի է, ինչ փորձարկում ենք պատասխանատու գնումների ծրագիրը եւ տեսնում ենք դրական արդյունքներ. մարդիկ սկսել են ավելի հաճախակի գիտակցված պատվերներ կատարել, 30%-ով նվազել են խնդիր ունեցող եւ անվճար ծառայությունների չարաշահման դեպքերը: Ապագայում ապրանքի վերադարձի պահումները, նաեւ հաճախորդների զեղչերը կլինեն դինամիկ՝ կախված սեզոնից, լոգիստիկ համակարգերի ծանրաբեռնվածությունից, անհատական գնումների պատմությունից, վերադարձվող ապրանքների քանակից»,- ասել են ընկերությունում:

Wildberries-ի մամուլի ծառայությունից նաեւ տեղեկացրել են, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ, նախատեսվում է հատուկ ակցիայի շրջանակում մշտական հաճախորդների համար զեղչն ավելացնել, որը կգերազանցի ներկայիս 27%-ը։ 
Դիտում՝ 6326
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW