40 ռուսական ընկերություն Երեւանում կմասնակցի բազմաոլորտ գործարար առաքելությանը

23.08.2022 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսական ընկերություն #գործարար առաքելություն
Oգոստոսի 24-26-ը Երեւանի «Մոսկվայի Տուն» կենտրոնում կկայանա ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելություն, որի կազմակերպիչն է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (АО «РЭЦ»):

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ այն հարթակ կհանդիսանա այն ռուս արտադրողների եւ հայաստանյան ընկերությունների միջեւ, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ եւ դեպի Հայաստան ռուսական արտադրանքի ու ծառայությունների մատակարարմամբ:

Միջոցառմանը կմասնակցի մոտ 40 ռուսական ընկերություն այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են սննդի եւ ագրոարդյունաբերական համալիր, ՏՏ, «Խելացի քաղաք», կրթական արտադրանք եւ ուսումնական միջոցներ, մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական եւ նավթային արդյունաբերություն, երաժշտական սարքավորումներ:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ անցնելով հղումով:
Դիտում՝ 4745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW