Փաշինյան. Հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ կա
19.08.2022 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure




Այդ մասին նա ասել է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացման ժամանակ:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առեւտրաշրջանառության աճ ունենք: Հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության եւ կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը եւ կենսական կապ հաստատել ու ապահովել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով:
«Այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու եւ խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել եւ համատեղ աշխատանք իրականացնել բեռնափոխադրումների ավելի դյուրին շարժն ապահովելու համար:
«Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության եւ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարեւորությունը»,- ասել է նա:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: