Հայաստանի եւ ՌԴ քաղաքացիները փորձել են 200 կգ ոսկի տեղափոխել Դուբայ
18.08.2022 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://energylineinvest.com/

Վեց սուրհանդակներ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ, փորձել են արտահանել ոսկու 45 ձուլակտոր, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ)։
Երեք հոգուց բաղկացած առաջին խումբը պետք է մեկներ Երեւան։
ԴՄԾ-ում նշել են, որ «ուղղությունը պատահաբար չէր ընտրվել՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ ուղեւորների մաքսային հսկողություն չի իրականացվում»։
Երկրորդ խումբը մեկնում էր Դուբայ եւ դատարկ ճամպրուկներով անցել էր մաքսային հսկողության գոտին։
Սահմանային հսկողության կետը անցնելուց հետո հանցակիցները հանդիպել են օդանավակայանի չեզոք գոտում եւ նախքան օդանավեր նստելը, փոխանակել են ուղեբեռը։ Օդանավ նստելուց հետո նրանք ձերբակալվել են «Վնուկովո»-ի մաքսատան աշխատակիցների կողմից։
ՀՀ քաղաքացիները բերման են ենթարկվել, իսկ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: