Էրդողանը ՄԱԿ-ին կառաջարկի էներգետիկ ճգնաժամը լուծել հացահատիկի գործարքով

17.08.2022 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #ՄԱԿ #գործարք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Լվովում եռակողմ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ին կարող է առաջարկել որպես հիմք ընդունել Ստամբուլի հացահատիկի համաձայնագրերը՝ էներգետիկ ճգնաժամը լուծելու համար, որին Եվրոպան կարող է բախվել ձմռանը էներգիայի պակասի պատճառով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Անկարայում գտնվող աղբյուրը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Վլադիմիր Զելենսկու միջեւ կայանալիք բանակցությունների հետ կապված։

«Թուրքիայի ղեկավարությունը Ստամբուլում համաձայնագրերի կնքումից հետո ասել է, որ «ապրանքային գործարքի» մոդելը կարող է օգտագործվել տարբեր ճգնաժամեր լուծելու համար, այդ թվում՝ էներգետիկ, որին Եվրոպան կարող է բախվել ձմռանը էներգետիկ ռեսուրսների պակասի եւ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով: Միանգամայն տրամաբանական է, որ Էրդողանը, օգտագործելով ՄԱԿ-ի հարթակը, կարող է առաջարկել հացահատիկի գործարքն ընդլայնել էներգետիկայի ոլորտում»,- ասել է աղբյուրը։

Հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել՝ լուծելու համաշխարհային շուկաներ սննդի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրը։ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների խոսքով՝ հացահատիկի գործարքը հաջողությամբ իրականացվում է։
Դիտում՝ 6424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW