Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան, ֆինանսների նախկին նախարար Օքսանա Մարկարովան կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան բոլոր մասնավոր բանկերի դեմ, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Նրա խոսքով՝ Կիեւը պնդում է, որ ԱՄՆ-ն ամեն շաբաթ երկուական ռուսաստանյան բանկ ավելացնի պատժամիջոցների ցանկում։ Նա տեղեկացրել է, որ համապատասխան հարցում է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարություն։«Պատժամիջոցները նույնքան կարեւոր են, որքան զենքը»,- ասել է Օքսանա Մարկարովան։ Նրա խոսքով՝ ցանկացած ռուսաստանյան բանկ պատժամիջոցների լեգիտիմ թիրախ է, քանի որ վարկային հաստատությունները ներգրավված են ՌԴ արդյունաբերության եւ պաշտպանության ֆինանսավորմանը։«Հենց որ բանկերից մեկն ընկնում է պատժամիջոցների տակ, մյուս մասնավոր բանկերը հանկարծ սկսում են ֆինանսավորել արդյունաբերությունը եւ պաշտպանությունը»,- ասել է դեսպանը։ Միաժամանակ նա նշել է, որ մի քանի բանկ կարող է դուրս մնալ պատժամիջոցների ցանկից ինչ-ինչ կարիքների համար, սակայն «մնացածի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել»։ Tweet Դիտում՝ 11774