«Սուբսիդավորվելու է ցանքատարածությունը, ոչ թե սերմերի արժեքի մի մասը»
11.08.2022 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tilda.com

Նա նշել է, որ հաշվի առնելով մի շարք սահմանամերձ համայնքների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հաջող փորձը՝ աջակցության տրամաբանությունը փոխվել է:
«Եթե նախկինում սուբսիդավորվել է սերմերի արժեքի մի մասը, այժմ սուբսիդավորվելու է ցանքատարածությունը: Նախատեսվում է սուբսիդավորել մշակված հեկտարները, որպեսզի հնարավորինս շատ աշնանացան լինի՝ հաշվի առնելով պարենային անվտանգության եւ գլոբալ պարենային իրավիճակը ու համայնքների օգնությամբ հնարավորինս ավելացնել մշակվող հողատարածքների չափը: Ամեն հեկտարի համար կսուբսիդավորվի 120000 դրամ, եթե օգտագործվում է հավաստագրված սերմացու, եւ 70000 դրամ, եթե հավաստագրված սերմացու չի օգտագործվում»,- մանրամասնել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է. «Մեր նպատակն է ցույց տալ գյուղացուն, որ երբ ինքը մի քիչ ավելի գումար ծախսի եւ սերտիֆիկացված սերմացու ցանի, այդ պարագայում իր եկամուտն էականորեն ավելի շատ կլինի: Գեղարքունիքի մարզում արձանագրված գործնական լավ փորձը դարձնում ենք ծրագրի բովանդակային առանցք: Պետք է խթանենք այն ուղղությունները, որոնք երաշխավորում են աճն ու զարգացումը»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: