Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի հետ հանդիպմանը քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը եւ կարեւորել ծրագրի գնման գործընթացի փուլի ավարտը։ՊԵԿ-ից հայտնել են, որ Բադասյանն ու Ախալկացին հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքների բուն գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին:ՊԵԿ նախագահը եւ ՎԶԵԲ երեւանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաեւ ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի եւ մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:Բադասյանը կարեւորել է տնտեսվարողներին մեկ վայրում մաքսային վարչարարության ամբողջ ծառայությունների տրամադրման գործընթացը եւ փաստել, որ նշված երկու ծրագրերը՝ Մեղրիի մաքսակետի արդիականացումը եւ ԱՏԳ կենտրոնի հիմնումը, կփոխլրացնեն միմյանց՝ նոր ու բարձր որակ հաղորդելով մաքսային վարչարարության իրականացմանը։ Tweet Դիտում՝ 3609