ՌԴ-ն $31 մլրդ կհատկացնի 3 երկրում երկաթուղային նախագծերի համար

29.07.2022 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #երկաթուղի #ներդրումներ
Ռուսաստանը մինչեւ 2030 թվականը կարող է $30,8 միլիարդ հատկացնել Ղազախստանում, Մոնղոլիայում եւ Չինաստանում երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման համար արտասահմանյան նախագծերի զարգացման շրջանակում։

Այս մասին ասվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության շնորհանդեսում, որին ծանոթացել է «Վեդոմոստի»-ն։ Փաստաթղթի իսկությունը հաստատել է նախարարությանը մոտ աղբյուրը։

Շնորհանդեսում ներկայացված է, որ այս գումարով նախատեսվում է կառուցել երեք նոր երկաթուղային անցակետ Ռուսաստանի պետական սահմանով հարեւան երկրների հետ, 369 կմ գծեր Ռուսաստանի տարածքում եւ 3000 կմ երկաթուղիներ Ղազախստանում, Մոնղոլիայում եւ Չինաստանում: Կոնկրետ նախագծերը այստեղ անվանված չեն։

Թերթը նշում է, որ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքների քարտեզից հետեւում է՝ խոսքը առնվազն յոթ խոշոր շինարարական նախագծի մասին է։

Տրանսպորտի նախարարության այս առաջարկը հիմք կհանդիսանա կառավարության կողմից մշակվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում երկրի զարգացման մոդելի համար, նշում է թերթը, աշխատանքներ են տարվում Ռուսաստանի տնտեսության զարգացման հիմնական տարբերակների վրա մինչեւ 2030 թվականը։

«Վեդոմոստի»-ի անանուն զրուցակիցն ասել է, որ մինչեւ սեպտեմբեր առաջարկները կներկայացվեն վերջնական տարբերակով եւ կուղարկվեն ՌԴ նախագահին:
Դիտում՝ 10889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW