ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2022-ի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։Ցանկի առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»2. «Գազպրոմ Արմենիա»3. «Գրանդ տոբակո»4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»5. «Թեղուտ»6. «ՄՏՍ Հայաստան»7. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»8. «Ֆլեշ»9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»10.«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»ՊԵԿ-ից հայտնել են, որ ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները:1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել էր նաեւ 2021թ. առաջին կիսամյակին վերաբերող ցուցանիշները: Tweet Դիտում՝ 3796