Թրամփը գտնում է, որ Եվրոպան ԱՄՆ-ի չափ օգնություն պետք է տրամադրի Ուկրաինային
25.07.2022 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ferra.ru

«Եթե նայեք Ուկրաինային, ապա նրանց տվել ենք ավելի քան $60 միլիարդ, իսկ եվրոպական երկրները, որոնք ակնհայտորեն մեզանից ավելի շատ են առնչվում այս խնդրին, նշված գումարից միայն մի փոքր մասն են տվել: Ես կարող էի գնալ ու ասել․ «լսիր, դու կներդնես նույնքան գումար, որքան մենք կամ նույնիսկ մեզանից ավելի շատ»։ Եվ նրանք հաճույքով կանեին դա։ Իսկ մենք ունենք $35 տրիլիոնի պարտք, մենք խնդիրներ ունենք, եւ գումար ենք դուրս հանում»,- Թրամփի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:
Ելույթ ունենալով ուսանողական կոնֆերանսում Ֆլորիդայում՝ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ չէին սկսվի, եթե ինքը մնար ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նա նաեւ քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին ԱՄՆ-ն «աղքատ երկրի» վերածելու համար։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը դեմոկրատների օրոք ստիպված է օգնություն խնդրել։
ԱՄՆ Կոնգրեսը մայիսին հաստատել էր Ուկրաինային $40 միլիարդի օգնություն տրամադրելու օրինագիծը: Ըստ Պենտագոնի հաշվարկների՝ Ջո Բայդենի նախագահության օրոք Կիեւը $8,2 միլիարդի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից: Սպիտակ տունը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կրկին կաջակցի Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու նախաձեռնությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: