IEA-ի ղեկավար. Եվրոպայի համար դժվար կլինի անցկացնել այս ձմեռը
22.07.2022 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ haberglobal.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը (Fatih Birol):
«Եթե նայեք թվերին, ապա մեզ, հնարավոր է, անհրաժեշտ լինի նվազեցնել գազի սպառումը Եվրոպայում, այն էլ զգալի մակարդակով, հակառակ դեպքում Եվրոպայի համար չափազանց դժվար կլինի անցկացնել այս ձմեռը», - ասել է նա:
Բիրոլը հույս ունի, որ «գազի սպառման կամավոր կրճատումը 15%-ով բավարար կլինի այս ձմռանը գոյատեւելու համար»։
«Բայց կարծում եմ, որ ձմռանը մոտ հետագա կրճատումների կարիք կարող է լինել։ Որքան ուշ սկսենք նվազեցնել գազի սպառումը, այնքան ավելի կտրուկ միջոցներ կարող ենք ձեռնարկել ձմռանը մոտ»,- հավելել է նա:
Բիրոլը կարծում է, որ «առաջիկա մի քանի ամիսը, հատկապես բնական գազի, նաեւ նավթի հետ կապված, դժվար է լինելու»։
Միաժամանակ նա եվրոպական երկրներին կոչ է արել նույնիսկ ներկա պայմաններում հրաժարվել ածխից՝ կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարում իրենց նպատակներին հասնելու համար։
«Մեր արձագանքը ներկա ճգնաժամին չպետք է հանգեցնի հանածո վառելիքի լայնածավալ ներդրումների, որոնք կփակեն մեր էներգետիկ համակարգը եւ նվազագույնի կհասցնեն, եթե ոչ զրոյական, կլիմայական նպատակներին հասնելու մեր հնարավորությունները», - ընդգծել է IEA-ի ղեկավարը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: