Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆատիհ Բիրոլը (Fatih Birol) հայտարարել է աշխարհում եռակի էներգետիկ ճգնաժամի մասին։ «Այժմ մենք ունենք նավթի, գազի եւ էլեկտրաէներգիայի ճգնաժամ միաժամանակ»: RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում։Ներկայիս էներգետիկ ճգնաժամը շատ ավելի մասշտաբային է, քան 1970-ականների եւ 1980-ականների կեսերին նավթային ցնցումները, ու այն ժամանակ խոսքը միայն նավթի մասին էր, ասել է նա: Եվ, ամենայն հավանականությամբ, այս էներգետիկ ճգնաժամը կտեւի ավելի երկար, նշել է Բիրոլը:Այս ամռանը Եվրոպան կարող է բախվել վառելիքի պակասի հետ՝ նավթի շուկաներում ճգնաժամի պատճառով, զգուշացրել է IEA-ի ղեկավարը։ «Երբ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սկսվի արձակուրդային հիմնական շրջանը, վառելիքի նկատմամբ պահանջարկը կաճի: Այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել դեֆիցիտ, օրինակ՝ դիզելային վառելիքի, բենզինի կամ կերոսինի, հատկապես՝ Եվրոպայում»,- ասել է Բիրոլը։Եվրոպան կախված է ոչ միայն արտասահմանից նավթի մատակարարումներից, այլեւ նավթամթերքի ներմուծումից։ Իսկ որոշ արտահանող երկրներ, ինչպես, օրինակ, Չինաստանը` նավթամթերքների աշխարհի երկրորդ խոշոր արտադրողը, նոր միայն առաջին արգելքներն են ներդնում արտահանման վրա, քանի որ ցանկանում են պաշտպանել իրենց ներքին սպառողներին, ասել է փորձագետը:Բիրոլի կարծիքով՝ նավթի շուկաներում իրավիճակը կարող է թեթեւացնել Չինաստանի կողմից համաշխարհային շուկաներում նավթի պահանջարկի կրճատումը, Իրանի հետ միջուկային գործարքը, որը կարող է լրացուցիչ 1,2 միլիոն բարել նավթ բերել շուկա կամ մատակարարումների ավելացումը Մերձավոր Արեւելքի երկրների, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի կողմից։ Սակայն, ըստ IEA-ի ղեկավարի, պետք չէ հույս դնել այս իրադարձությունների վրա, դրանցից յուրաքանչյուրը կարող է անակնկալ լինել շուկայի համար։ 06.05.2022 | 17:55 IEA ղեկավար. Աշխարհը բախվել է առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամին Դեռեւս մարտին IEA-ը զարգացած տնտեսությունով երկրներին ներկայացրել էր տասը կետից բաղկացած ծրագիր, որի օգնությամբ նրանք կարող են էապես կրճատել նավթի սպառումը կարճ ժամանակահատվածում, պատմել է Բիրոլը։ Դրանք ներառում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են կիրակի օրերին քաղաքներում մեքենա վարելու արգելքը, հասարակական տրանսպորտի ուղեվարձի իջեցումը, ավտոմայրուղիներին առավելագույն արագության սահմանափակումները, ինչպես նաեւ սպառողների կողմից տան ջերմաստիճանի իջեցումը:IEA-ի ղեկավարը նաեւ ասել է, որ առաջիկա ձմռանը Եվրոպայում կարող են դժվարություններ լինել։ Գազն այս ձմռանը, հնարավոր է, պետք կլինի նորմավորել, հատկապես այն երկրներում, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից, ներառյալ՝ Գերմանիան, նշել է նա:Նրա խոսքով՝ գազի պահեստները լցված են ավելի քան մի քանի ամիս առաջ, սակայն դա բավարար չէ։ Կարեւոր է, որ Եվրոպան գնի հնարավորինս շատ հավելյալ խողովակաշարային գազ Նորվեգիայից կամ Ադրբեջանից եւ, առաջին հերթին, հեղուկացված բնական գազ: 31.05.2022 | 09:13 Մինչեւ տարեվերջ Եվրամիությունը կհրաժարվի ռուսաստանյան նավթի մոտ 90%-ից Ֆաթիհ Բիրոլի հայտարարությունները հնչեցին մեկ օր անց այն բանից հետո, երբ Եվրամիությունը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնություն ձեռք բերեց պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի վերաբերյալ: Tweet Դիտում՝ 6763