IEA ղեկավար. Աշխարհը բախվել է առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամին
06.05.2022 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cachefly.net

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վիեննայում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գործադիր տնօրեն Ֆատիհ Բիրոլը (Fatih Birol)։
«Կարծում եմ, մենք գտնվում ենք առաջին համաշխարհային էներգետիկ ճգնաժամում: 70-ականներին մենք տեսանք նավթային ճգնաժամ, որը մեծ հետեւանքներ ունեցավ տնտեսության եւ գնաճի վրա։ Բայց դա միայն նավթ էր։ Եկեք հիշենք, որ Ռուսաստանն աշխարհում նավթի եւ բնական գազի թիվ մեկ արտահանողն է, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտի կողմից օգտագործվող ապրանքների շուկայի խոշոր խաղացող»,- ասել է Բիրոլը Վիեննայում կայացած ճեպազրույցում։
«Հետեւաբար, պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ կամ քաղաքական որոշումները Կրեմլի կողմից ունեն եւ կունենան մեծ հետեւանքներ էներգետիկ շուկայի համար»,- ընդգծել է IEA-ի ղեկավարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: