ԿԲ ղեկավարը ՀՀ նախագահին ներկայացրել է կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ

17.10.2008 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր## քննարկել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրան դիմակայելու կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, Արթուր Ջավադյանը ներկայացրել է ԿԲ-ի մշակած կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ կա վստահություն եւ այն բավարար կապիտալիզացված է: Ընթացիկ տարում բանկերի շահութաբերությունը կազմել է 19.2 տոկոս, ավանդների աճը` 26 տոկոս: Սեպտեմբերին տրանսֆերտների տեսքով հանրապետություն է մուտք գործել 203 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ նախագահն վստահեցրել է, որ Հայաստանը ունի բավարար ներուժ ճգնաժամերին դիմակայելու եւ դրանք կանխարգելելու համար:

Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել միջազգային շուկաներում արձանագրվող զարգացումները, նրանց հնարավոր ազդեցությունները Հայաստանի ֆինանսական համակարգի վրա եւ շաբաթական կտրվածքով զեկուցել ցանկացած փոփոխության մասին:

Դիտում՝ 5499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW