Կարեւորվել է վերջին տարիներին իրականացվող մեծածավալ բարեփոխումները

20.07.2022 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բարեփոխում #Բադասյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպմանը քննարկել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր:

Բադասյանը դեսպանին է ներկայացրել ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Հանդիպմանը երկկողմ կարեւորվել է վերջին տարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումները՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից:  

ՊԵԿ-ից հայտնում են, որ Բադասյանը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները եւ կարեւորել դրանց շարունակականության ապահովումը:
Դիտում՝ 2560

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW