ՀԴՄ սարքում անկանխիկի ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը հասանելի է

20.07.2022 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է Կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առեւտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։
Դիտում՝ 3972

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW