Իրանն ու Թուրքիան երկարաձգել են գազի մատակարարման 25-ամյա պայմանագիրը
19.07.2022 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /


«Մենք պայմանավորվեցինք երկարաձգել երկու երկրների միջեւ գազի մատակարարումների վերաբերյալ 25-ամյա պայմանագիրը»,- ասել է նա։
Ռայիսիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսը հեռարձակել է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Իրանի նախագահը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են աշխատել ապրանքաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ։ «Մենք սահմանել ենք $30 միլիարդի թիրախը, ինչը նշանակում է, որ առեւտրի ներկայիս ծավալը պետք է երեք անգամ ավելանա»,- ասել է նա։
Բացի այդ, հեռուստաընկերությունը ցուցադրել է երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթղթի մանրամասները, սակայն, չեն նշվում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: