Ադրբեջանը կդառնա ԵՄ առանցքային գործընկերը գազի մատակարարման հարցում

18.07.2022 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #Ադրբեջան #գազ
Եվրամիությունն այսօր պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ այդ երկրից գազի մատակարարումները կրկնապատկելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Եվրամիությունը անցնում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների: Այսօր ես Ադրբեջանում նոր համաձայնագիր եմ ստորագրում: Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումները։ Ադրբեջանը կլինի առանցքային գործընկերը գազի մատակարարման մեր անվտանգության եւ կլիմայական չեզոքության ճանապարհին»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:



Օրերս եվրոպական EUobserver անկախ առցանց պարբերականը հայտնել էր, որ կողմերը «հույս ունեն» մինչեւ 2027 թվականը «բնական գազի երկկողմ առեւտուրը հասցնել տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի»։ Նշվում էր, որ դա կհանգեցնի «զգալի ներդրումների՝ Հարավային գազային միջանցքի խողովակաշարային ցանցի ընդլայնման համար»։ Ակնկալվող ներդրումների չափը փաստաթղթում չի բացահայտվում։

Նշվում էր, որ Ադրբեջանի հետ գործարքն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն սահմանում է ԵՄ ներդրումների օրակարգը եւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

«Ադրբեջանը, լինելով նավթային դիկտատուրա, որը տասնամյակներ շարունակ կառավարվում է նույն ընտանիքի կողմից, մարդու իրավունքների ասպարեզում ունի ողբալի համբավ: Սակայն ԵՄ փաստաթղթի նախագծում դրա մասին չի հիշատակվում»,- ասված էր EUobserver հոդվածում։
Դիտում՝ 7080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW