Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է գործարք կնքել Ադրբեջանի հետ գազի ներմուծման ոլորտում, որպեսզի նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից՝ դեպի Եվրոպա մատակարարումները դադարեցնելուց հետո։ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ «ռազմավարական գործընկերությունը» նախատեսում է «կասպիական բնական գազի մատակարարումներ Եվրամիություն եւ, հնարավոր է, Արեւմտյան Բալկանների երկրներ՝ դիվերսիֆիկացիան մեծացնելու համար», ասված է համաձայնագրի նախագծում, որի հետ ծանոթացել է եվրոպական EUobserver անկախ առցանց պարբերականը։Կողմերը «հույս ունեն» մինչեւ 2027 թվականը «բնական գազի երկկողմ առեւտուրը հասցնել տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի»։ Նշվում է, որ դա կհանգեցնի «զգալի ներդրումների՝ Հարավային գազային միջանցքի խողովակաշարային ցանցի ընդլայնման համար»։ Ակնկալվող ներդրումների չափը փաստաթղթում չի բացահայտվում։ 11.07.2022 | 13:48 2022թ․ առաջին եռամսյակում ԵՄ-ն Ադրբեջանից €2,1 միլիարդի գազ է գնել Փոխըմբռնման հուշագրի նախագծում ակնարկում է տարածաշրջանային լարվածության մասին, այդ թվում՝ Ադրբեջանի սառեցված հակամարտությունը Հայաստանի հետ՝ արտահայտելով «հարգանք եւ աջակցություն տարածքային ամբողջականությանը, միջազգային սահմանների անձեռնմխելիությանը, անկախությանը, միմյանց ինքնիշխանությանը, ներառյալ՝ ԵՄ անդամ բոլոր երկրները»։Միաժամանակ նշվում է ԵՄ-ի կարիքը՝ ուենալ «կայուն», «վստահելի» եւ «կանխատեսելի» գազի մատակարարումներ։ԵՄ ներկայացուցիչները հրաժարվել են պարբերականին հայտնել փաստաթղթի ստորագրման ժամկետը, սակայն նշվում է, որ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը այս ամսվա վերջին կայցելի Բաքու, իսկ հուլիսի 19-ին երկու կողմերի պաշտոնյաները բանակցություններ կվարեն Բրյուսելում։«Մենք սերտորեն համագործակցում ենք մատակարարումների ավելացման ուղղությամբ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։Նշվում է, որ Ադրբեջանի հետ գործարքն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն սահմանում է ԵՄ ներդրումների օրակարգը եւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։«Ադրբեջանը՝ լինելով նավթային դիկտատուրա, որը տասնամյակներ շարունակ կառավարվում է նույն ընտանիքի կողմից, մարդու իրավունքների ասպարեզում ունի ողբալի համբավ: Սակայն ԵՄ փաստաթղթի նախագծում դրա մասին չի հիշատակվում»,- նշված է հոդվածում։ Tweet Դիտում՝ 24014