Պարենային ճգնաժամի պատճառով ԵՄ-ում միգրանտների նոր ալիքներ են սպասում

12.07.2022 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #պարենային ճգնաժամ #միգրանտներ
Եվրամիությունը (ԵՄ) պետք է պատրաստվի միգրանտների նոր ալիքներին, որոնք ստիպված կլինեն լքել իրենց երկրները պարենային ճգնաժամի պատճառով։

Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնակատար Այա Կալնայան (Aija Kalnaia):

«Մենք պետք է պատրաստվենք այլ երկրներից ժամանող փախստականներին՝ պայմանավորված պարենային անվտանգությամբ»,- ասել է նա ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Կալնայան ընդգծել է, որ «Ուկրաինայից հացահատիկի տեղափոխումը դժվարացել է, եւ դա միգրացիայի ալիքներ կստեղծի»։

ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնն (Ylva Johansson), իր հերթին, նշել է, որ պարենի պակասը, ինչպես նաեւ էներգակիրների գների կտրուկ աճը անվտանգության ռիսկեր են ստեղծում, որոնք կստիպեն մարդկանց լքել իրենց երկրները։



Banks.am-ը հիշեցնում է, որ եվրոպական ինստիտուտների պատրաստած զեկույցում նշվում էր Հյուսիսային Աֆրիկայի պետություններում «աղետալի զանգվածային սովի» աճող ռիսկի մասին, որը կարող է հանգեցնել «սոցիալական բողոքի նոր ալիքների, ներքին տեղաշարժերի ու միգրացիայի դեպի հարեւան տարածաշրջաններ եւ, հնարավոր է, ԵՄ-ի ուղղությամբ»։

Զեկույցում ընդգծվում էր «աշխարհաքաղաքական նոր սցենարի» մասին, որը բնութագրվում է «բարձր անկայունությամբ եւ միջազգային հանրության մասնատման աճող ռիսկերով»։
Դիտում՝ 5211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW