Իրանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ստորագրված միջբանկային համագործակցության մասին հուշագրերը շուտով կկիրառվեն գործնականում։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեhաբադին հուլիսի 7-8-ը Մոսկվայում ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ավարտին։«Առաջիկայում մենք կիրագործենք այս այցելության ընթացքում ստորագրված մտադրությունների մասին հուշագրի կետերը։ Եվ այդ ժամանակ առեւտրականները, գործարարներն ու տնտեսագետները կտեսնեն մեր պայմանավորվածությունների արդյունքները»,- ասել է նա։Այնուամենայնիվ, Սալեhաբադին ընդգծել է, որ այսօր միջբանկային հատվածում կան որոշ չլուծված հարցեր։ Նա, մասնավորապես, նշել է, որ դեռ անհրաժեշտ է լուծել երկու երկրների տարածքում Իրանի եւ Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված բանկային քարտերի օգտագործման հարցը։Նա նաեւ ասել է, որ Թեհրանը եւ Մոսկվան ապագայում կկարողանան կապել իրենց բանկերը երկու պետություններին համապատասխանող տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջբանկային համակարգի օգնությամբ՝ աշխարհում լայն կիրառվող SWIFT համակարգի օրինակով։Ընդհանուր առմամբ, ըստ Սալեhաբադիի, Մոսկվայում ստորագրված հուշագրերը «կուժեղացնեն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ զարգացող տնտեսական եւ էներգետիկ կապերը»։ Tweet Դիտում՝ 4988