«Գազի կայուն դեֆիցիտը կբարձրացնի Գերմանիայում մոտալուտ ռեցեսիայի վտանգը»

02.07.2022 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #գազ #ռեցեսիա
Եվրոպական երկրները բախվել են նոր լուրջ շոկի հետ Ռուսաստանից բնական գազի մատակարարումների կրճատման հետեւանքով, կարծում են Deutsche Bank-ի փորձագետները։

Նրանց կարծիքով՝ դա կարող է էլ ավելի ուժեղացնել գնաճը տարածաշրջանում եւ Գերմանիային՝ Եվրոգոտու ամենամեծ տնտեսությունը, մղել ռեցեսիայի:

«Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում վերջին օրերին, առաջարկի նոր լուրջ ճգնաժամ է»,- նշել են բանկի վերլուծաբանները՝ ընդգծելով, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումների կրճատումն անցած ամիս հասել է 60%-ի։

«Եթե առաջիկա օրերին չլուծվի մատակարարումների կրճատման խնդիրը, դա կավելացնի խնդիրները էներգետիկ ոլորտում եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների տնտեսական աճի համար եւ, իհարկե, գնաճի զգալի արագացմանը»,- Deutsche Bank-ի զեկույցն է մեջբերում Bloomberg-ը։

Finmarket-ի փոխանցմամբ՝ օրերս հայտնի դարձավ, որ գերմանական Uniper SE էներգետիկ հոլդինգը, որն օրական մոտ €30 միլիոն է կորցնում ռուսաստանյան գազի մատակարարումն ավելի թանկ այլընտրանքներով փոխարինելու անհրաժեշտության պատճառով, Գերմանիայի իշխանությունների հետ քննարկում է իր բիզնեսին աջակցելու միջոցները։

BASF SE քիմիական կոնցեռնը, որը բնական գազն օգտագործում է ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, այլեւ որպես քիմիական արտադրանքի համար հումք, ավելի վաղ հայտարարել էր, որ ստիպված կլինի կրճատել արտադրությունը։

«Գազի կայուն դեֆիցիտը կբարձրացնի Գերմանիայում մոտալուտ ռեցեսիայի վտանգը՝ պայմանավորված էներգառեսուրսների օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտությամբ»,- ասված Deutsche Bank-ի զեկույցի մեջ: Սա նաեւ «հստակ նվազման» ազդանշան կլինի ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի համար, կարծում են փորձագետները։
Դիտում՝ 10022
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW