ԵԿԲ-ն խորհուրդ կտա բանկերին վերանայել շահաբաժինների չափը՝ հաշվի առնելով ռիսկերը

01.07.2022 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Անդրեա Էնրիա #շահաբաժին
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է բանկերին խորհուրդ տալ շահաբաժինների չափի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնել տարածաշրջանի տնտեսության համար ռուսաստանյան գազի մատակարարումների պոտենցիալ դադարեցման բացասական հետեւանքների հավանականությունը, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

«ԵԿԲ-ն առաջարկություն կներկայացնի՝ բանկերին ուղղորդելով վերանայել կապիտալի վերաբերյալ ծրագրերը՝ համաձայն սցենարի, որը ներառում է գազի էմբարգո կամ ռեցեսիա տնտեսությունում»,- ասել է ԵԿԲ-ի Դիտորդ խորհրդի ղեկավար Անդրեա Էնրիան:

Նա նշել է, որ ԵԿԲ-ն կօգտագործի այդ ծրագրերը «ապագայում բանկերի շահաբաժինների վճարումները հաստատելու համար»։

Եվրոպական բանկային հատվածի հեռանկարները վատթարացել են «վատ» վարկերի քանակի ակնկալվող աճի՝ ուժեղացող գնաճի եւ հումքային ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Ուկրաինայի տարածքում ՌԴ ռազմական գործողության հետեւանքով։

Միաժամանակ, դեռեւս տարեսկզբին ֆինանսական կառույցները խոստացել էին առատաձեռն խրախուսել բաժնետերերին՝ շահաբաժիններ վճարելով եւ բաժնետոմսեր հետ գնելով։

Ավելի վաղ Էնրիան նշել էր, որ ԵԿԲ-ն բանկերին խնդրել է ավելի զգույշ մոտեցում ցուցաբերել կապիտալի բաշխման պլանավորման հարցում: Նախօրեին նա հայտարարել է, որ ֆինանսական հաստատություններին ուղղված նոր առաջարկը Դիտորդ խորհուրդը կքննարկի հաջորդ շաբաթ։
Դիտում՝ 8647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW