ԿԲ նախագահն ու գործարարները քննարկել են տնտեսվարողներին հուզող խնդիրները

30.06.2022 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գործարարներ
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է գործարար հանրության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ԿԲ դրամավարկային քաղաքականությունը:

ԿԲ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են «Մանթաշյանց» գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամները:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողներին հուզող խնդիրները՝ կապված ֆինանսական եւ արժութային ռիսկերի կառավարման հետ:



Banks.am-ը հիշեցնում է, որ գործարարներն ավելի վաղ հանդես էին եկել բաց նամակով՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժեւորումը դադարեցնելու եւ դրամը տարեսկզբի փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժեւորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին:
Դիտում՝ 2681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW