Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դժվարացել է գնահատել ՌԴ դեֆոլտի մասին Moody's-ի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ գործակալությունը դադարեցրել է իրենց երկրի վարկանշումը։Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը դատական հայցեր կպատրաստի արեւմտյան ֆինանսական կառույցների դեմ, որոնց գործողությունների պատճառով արտոնյալ ժամանակահատվածում ՌԴ եվրապարտատոմսերով երկու արժեկտրոնների վճարումները չեն հասել պարտատոմսերի սեփականատերերին, Պեսկովն ասել է, որ «սա խորը վերլուծության հարց է մեր իրավաբանների, ֆինանսական գերատեսչությունների կողմից, որոնք զբաղվում են դրանով»:«Ինչ վերաբերում է Moody's-ին, ապա, եթե ճիշտ ենք հասկանում, այն վերջերս է հրաժարվել վարկանշել Ռուսաստանին։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Moody's-ը վերսկսել է վարկանշման գործընթացը։ Գործակալությունը, երեւի թե, պետք է պարզաբանի»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 28.06.2022 | 10:45 Moody's-ը հայտնել է Ռուսաստանի դեֆոլտի մասին Միաժամանակ, ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան նշել է, որ Moody's վարկանիշային գործակալության հայտարարությունը ՌԴ եվրապարտատոմսերով դեֆոլտի մասին որեւէ կերպ չի ազդի ռուսաստանյան բիզնեսի վրա:«Ներկա պայմաններում ոչ մի կերպ։ Երբ կստորագրվի կարգավորման ցանկացած փաստաթուղթ, որտեղ կորոշվի հարաբերությունների ձեւաչափն այն հիմնական շուկաների հետ, որոնք կային Ռուսաստանի մոտ մինչեւ հակամարտությունը, այդ ժամանակ պարզ կլինի, թե դա ինչ ազդեցություն կունենա փոխառությունների արժեքի վրա»,- պարզաբանել է գործարարը։ Tweet Դիտում՝ 4858