Moody's-ը հայտնել է Ռուսաստանի դեֆոլտի մասին

28.06.2022 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ռուսաստան #դեֆոլտ
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանը եվրապարտատոմսերով դեֆոլտ է թույլ տվել, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Moody's-ի հաղորդագրությունը։

Գործակալությունը որպես դեֆոլտ է գնահատել չվճարումները երկու եվրապարտատոմսերով, ինչպես նաեւ հնարավոր է համարել նոր դեֆոլտներ սպասվելիք արժեկտրոնային վճարումների մասով:

Moody's-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «ըստ մեր բնորոշման», գործակալությունը դեֆոլտ է համարում է մինչեւ հունիսի 27-ը՝ 30-օրյա արտոնյալ ժամկետի ավարտը, Ռուսաստանի սուվերեն պարտքով սեփականատերերի կողմից $100 միլիոն գումարով երկու եվրապարտատոմսերով արժեկտրոնային վճարումների չստանալը։

Գործակալությունը նաեւ զգուշացրել է, որ Ռուսաստանի արտաքին պարտքով ռուբլով վճարումները կդիտարկի որպես պարտատոմսերով դեֆոլտ:

Կիրակի օրը՝ հունիսի 26-ին, ռուսաստանյան եվրապարտատոմսերով երկու թողարկումների սեփականատերերը չեն ստացել իրենց հասանելի արժեկտրոնային վճարումները։ Վճարումների վերջնաժամկետը եղել է մայիսի 27-ը, սակայն, թողարկումների պայմանների համաձայն, պարտք թողարկողը արժեկտրոնների մասով կարող էր վճարել 30 օրվա ընթացքում (արտոնյալ ժամկետ), ինչը կբացառեր դեֆոլտի դեպքը։

Bloomberg-ը կատարվածը որակել էր որպես արտաքին պարտքով առաջին դեֆոլտ վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն ժամանակներից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշեւիկները հրաժարվել են վճարել Ռուսական կայսրության պարտքերը։



Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ արտաքին պարտավորությունների չկատարման մասին մեղադրանքներն անօրինական են, քանի որ արտարժույթով համապատասխան վճարումը կատարվել է այս տարվա մայիսին:

«Տվյալ դեպքում դեֆոլտի այս պնդումները բացարձակապես անօրինական են, քանի որ դեռեւս մայիսին կատարվել է արտարժույթով անհրաժեշտ վճարումը, իսկ փաստը, որ Euroclear-ը (միջազգային դեպոզիտարիա - ՏԱՍՍ) պահել է այդ գումարը, չի հասցրել հասցեատիրոջը, դա արդեն մեր խնդիրը չէ»,- ասել էր Կրեմլի ներկայացուցիչը։
Դիտում՝ 4433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW