Ռուսաստանին «մի քանի ժամ է բաժանում» արտաքին պարտքով դեֆոլտից։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորություններում նշված պայմանները։Դրանց համաձայն՝ եվրապարտատոմսերով մոտ $100 միլիոնի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետն ավարտվում է հունիսի 26-ին՝ կիրակի օրը։ «Պաշտոնական հայտարարություն չի լինի, իսկ Ռուսաստանն արդեն վիճարկում է [պարտավորությունների չկատարումը], բայց եթե ներդրողները գումարը չստանան մինչեւ վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան «դեֆոլտի դեպք» կգրանցվի»,- պարզաբանել է Bloomberg-ը։Ինչպես նշում է գործակալությունը, սա կլինի արտաքին պարտքով առաջին դեֆոլտը վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն ժամանակներից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշեւիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։Մոսկվան մոտեցավ դեֆոլտին այս տարվա սկզբին Ուկրաինա զորքեր մտցնելուց հետո, սակայն կարողացավ խուսափել դրանից՝ անցնելով վճարման այլ եղանակի, բայց արդեն մայիսին ԱՄՆ իշխանությունները փակեցին այս սողանցքը, գրում է Bloomberg-ը։ Այժմ գլոբալ շուկաները բախվել են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է եւ ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը:Ըստ էության, Ռուսաստանին դեֆոլտ պետք է հայտարարեն միջազգային վարկանիշային գործակալությունները, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս նրանց բիզնես վարել երկրում, նշում է Bloomberg-ը։ Մարտի սկզբին Moody's-ը, Fitch-ը եւ S&P-ն հայտարարեցին Ռուսաստանում առեւտրային գործունեությունը դադարեցնելու մասին։ «Պարտատոմսերի սեփականատերերը կարող են միավորվել եւ անել իրենց սեփական հայտարարությունը, բայց նրանք, հավանաբար, կնախընտրեն սպասել՝ հասկանալու, թե ինչ հնարավորություններ կան վերադարձնելու իրենց գումարները կամ գոնե դրանց մի մասը», - գրում է գործակալությունը: Tweet Դիտում՝ 6627