Պեսկով. Ստեղծված իրավիճակը դեֆոլտ անվանելու հիմքեր չկան
27.06.2022 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tv6.md

«Տվյալ դեպքում դեֆոլտի այս պնդումները բացարձակապես անօրինական են, քանի որ դեռեւս մայիսին կատարվել է արտարժույթով անհրաժեշտ վճարումը, իսկ փաստը, որ Euroclear-ը (միջազգային դեպոզիտարիա - ՏԱՍՍ) պահել է այդ գումարը, չի հասցրել հասցեատիրոջը, դա արդեն մեր խնդիրը չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը դեֆոլտ անվանելու հիմքեր չկան։ Պեսկովի խոսքով՝ Կրեմլը համաձայն չէ կատարվածի այս մեկնաբանության հետ։ «Ոչ, մենք համաձայն չենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Bloomberg-ի համապատասխան հրապարակումը։
Առավոտյան Bloomberg-ը հայտնել էր, որ հունիսի 27-ի գիշերը 1918 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանում դեֆոլտ է տեղի ունեցել արտարժույթով սուվերեն պարտքային պարտավորություններով:
Այն, որ Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում, գործակալությունը գրել էր նաեւ նախօրեին։ Ռուսաստանին «մի քանի ժամ է բաժանում» արտաքին պարտքով դեֆոլտից, նշել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորություններում նշված պայմանները։
Դրանց համաձայն՝ եվրապարտատոմսերով մոտ $100 միլիոնի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետն ավարտվում էր հունիսի 26-ին։ «Պաշտոնական հայտարարություն չի լինի, իսկ Ռուսաստանն արդեն վիճարկում է [պարտավորությունների չկատարումը], բայց եթե ներդրողները գումարը չստանան մինչեւ վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան «դեֆոլտի դեպք» կգրանցվի»,- պարզաբանել էր Bloomberg-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: