«Մեծ յոթնյակ»-ը լրացուցիչ $4,5 մլրդ կուղղի պարենի գլոբալ պակասի դեմ պայքարի համար

28.06.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #պարեն #անվտանգություն
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները $4,5 միլիարդ կհատկացնեն պարենի համաշխարհային պակասի դեմ պայքարելու համար, ասված է այս պետությունների կողմից այսօր հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Մենք պարտավորվում ենք տրամադրել լրացուցիչ $4,5 միլիարդ՝ առավել խոցելի խավերին սովից եւ թերսնուցումից պաշտպանելու համար: Այսպիսով, ընդհանուր առմամբ, այս տարի մենք $14 միլիարդ կհատկացնենք համաշխարհային պարենային անվտանգության ապահովման համար»,- ասված է փաստաթղթում։

Finmarket-ի փոխանցմամբ՝ G7-ի առաջնորդները խոստանում են նաեւ, որ իրենց կողմից սահմանված պատժամիջոցները չեն անդրադառնա պարենի եւ գյուղատնտեսական ապրանքների ազատ հոսքի վրա, այդ թվում՝ Ռուսաստանից, եւ չեն խոչընդոտի մարդասիրական օգնության մատակարարումներին։

G7-ը հայտարարել է նաեւ, որ իրենց նպատակն է «մինչեւ 2030 թվականը 500 միլիոն մարդու ազատել սովից եւ թերսնուցումից», ինչպես նշված է 2015 թվականին ընդունած G7-ի պարտավորության մեջ:

The Daily Mail-ը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ընդհանուր գումարից մոտ $2,76 միլիարդ կտրամադրի պարենային անվտանգության պահպանմանը։

G7-ի գագաթնաժողովն անցկացվում է հունիսի 26-28-ը Բավարիայում (Գերմանիա):



Օրերս Եվրամիությունը մտահոգություն էր հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքները կհանգեցնեն «աղետալի զանգվածային սովի» եւ միգրացիոն ալիքներ կառաջացնեն դեպի համայնք Հյուսիսային Աֆրիկայից։

Եվրոպական ինստիտուտների պատրաստած զեկույցում նշվում էր, որ հացահատիկի եւ այլ հիմնական գյուղատնտեսական ապրանքների պակասը, ինչպես նաեւ առանցքային ապրանքների եւ սննդամթերքի գների աճն ու սուբսիդիաների կրճատումը, կարող են հանգեցնել ծանր տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի:
Դիտում՝ 4045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW