Շոլց․ G7-ը մնում է միասնական, դա հստակ ազդանշան է Վլադիմիր Պուտինին

27.06.2022 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #Օլաֆ Շոլց #Ջո Բայդեն
Ավելացող գնաճի եւ տնտեսական աճի դանդաղեցման ֆոնին «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների բոլոր առաջնորդներն անհանգստացած են համաշխարհային ճգնաժամով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը G7-ի գագաթնաժողովի շրջանակում համաշխարհային տնտեսությանը վերաբերող նիստից հետո:

«G7-ի բոլոր անդամները մտահոգված են մեր առջեւ ծառացած ճգնաժամով. որոշ երկրներում տեմպերի դանդաղում է, ավելացող գնաճ, հումքի դեֆիցիտ, մատակարարման շղթաների խաթարում. սրանք լուրջ դժվարություններ են»,- Շոլցի խոսքերն է մեջբերում RBC-ն՝ հղում անելով Reuters-ին:

Վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին՝ գործակալությունը գրում է, որ Շոլցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է աշխարհի երկրներում տնտեսական զարգացմանն աջակցելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, կանցլերն ու ամերիկացի առաջնորդը պատրաստակամություն են հայտնել շարունակել ռազմական օգնությունը Կիեւին եւ խոսել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով համաշխարհային պարենային եւ էներգետիկ անվտանգությանը հասցվող վնասը մեղմելու ուղիների մասին։



Twitter-ում Շոլցն ընդգծել է, որ G7-ը «մնում է միասնական», եւ դա «հստակ ազդանշան» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Գրառմանը նա կցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ լուսանկարը՝ ստորագրելով, որ ուրախ է տեսնել նրան Գերմանիայում, որտեղ հունիսի 26-ից 28-ն անցկացվում է գագաթնաժողովը։

Գագաթնաժողովից առաջ կայացած հանդիպմանն ԱՄՆ նախագահը Գերմանիայի կառավարության ղեկավարին ասել է, որ G7-ում եւ ՆԱՏՕ-ում պառակտման հետ կապված Պուտինի հույսերը չեն իրականացել:
Դիտում՝ 4749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW