ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն Վրաստանի բանկային հատվածին աջակցելու նպատակով ֆինանսական փաթեթ են նախապատրաստում
10.10.2008 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ Վրաստանի բանկային հատվածին աջակցելու նպատակով լայնածավալ ֆինանսական փաթեթ են պատրաստում, ասել է Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն:
«Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի բանկերին առաջիկայում վերականգնել երկրի տնտեսության վարկավորումը»,- նշել է վարչապետը:
Ինչպես վերջերս հայտնել է Վրաստանի Ազգային բանկի /ՎԱԲ/ նախագահի պաշտոնակատար Դավիդ Ամագլոբելին, միջազգային ֆինանսական ինստիտուտները պատրաստ են վրացական բանկերին առաջիկա մեկուկես տարվա ընթացքում տրամադրել ավելի քան $1 մլրդ:
ԱՄՆ-ը հայտարարել է Թբիլիսիին $1մլրդ չափով օգնություն տրամադրելու մտադրության մասին: Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանի համար հաստատել է նոր ծրագիր` $750 մլն ընդհանուր ծավալով:
ՎԶԵԲ-ից եւ ՄՖԿ-ից բացի, Վրաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստկամություն են հայտնել նաեւ Զարգացման ասիական բանկն ու KfW գերմանական բանկը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: