ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանը

23.06.2022 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Նիկոլ Փաշինյան #Իվա Պետրովա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ:

Այս մասին նա ասելն է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարությունից հայտնում են, որ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը:

Իվա Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Դիտում՝ 3232

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW