Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն այսօր իջել էր 53 ռուբլուց, եվրոն՝ 56 ռուբլուց ներքեւ, սրանք ամենացածր ցուցանիշներն են 2015 թվականից ի վեր։Banki․ru պորտալի գլխավոր վերլուծաբան Բոգդան Զվարիչը պարզաբանել է, որ այս շաբաթը նշանավորվել է արտահանողների կողմից արտարժույթի առաջարկի ավելացմամբ։ Դեր է խաղում նաեւ արտարժույթի նկատմամբ ցածր պահանջարկը ինչպես ներմուծողների, այնպես էլ բնակչության կողմից։«Հարկային վճարումների նախաշեմին, որի գագաթնակետը հունիսի 27-ն է, ստեղծվում են ռուբլու պահուստներ, որոնք հետագայում կօգտագործվեն հարկերի վճարման համար։ Այս առումով նրանք ստիպված են արտարժույթ վաճառել՝ ռուբլի կուտակելու համար»,- պարզաբանել է փորձագետը։Վերլուծաբանը նշել է, որ դոլար/ռուբլի զույգը ենթարկվել է լրացուցիչ ճնշման, ինչը հանգեցրել է բազմամյա նվազագույն մակարդակի թարմացման եւ ամերիկյան արժույթի՝ 50-55 ռուբլու միջակայքում հայտնվելուն։«Ինչպես նաեւ, ռուբլուն աջակցող կարեւոր գործոն է արժույթի նկատմամբ պահպանվող ցածր պահանջարկը ինչպես ներմուծողների, այնպես էլ բնակչության կողմից»,- հավելել է Բոգդան Զվարիչը:Որքա՞ն սա կտեւի«Այս միտումը կարող է շարունակվել առնվազն մինչեւ երկուշաբթի, ինչը ներառում է նշված միջակայքի ստորին սահմանի տակ ամերիկյան արժույթի նահանջի վտանգը։ Միաժամանակ, հաջորդ շաբաթվա ընթացքում ռուբլու նկատմամբ կարող է տեղի ունենալ համաշխարհային հիմնական արժույթների շտկող վերականգնումը»,- կանխատեսել է Banki.ru-ի գլխավոր վերլուծաբանը։Ինչպիսի՞ն կլինի փոխարժեքը տարեվերջինԶվարիչը նշել է, որ ռուբլու թուլացման ռիսկերը միջնաժամկետ հեռանկարում աճում են։«Այստեղ շարժիչ գործոնը կլինի ներմուծման ակտիվացումը մատակարարման շղթաների թարմացման պատճառով, ինչը կհանգեցնի արտարժույթի նկատմամբ պահանջարկի ավելացմանը։ Այս դեպքում դոլար/ռուբլի զույգը մինչեւ տարեվերջ կարող է տեղափոխվել 70-75 ռուբլու միջակայք»,- ասել է վերլուծաբանը։ 17.06.2022 | 14:25 Գերման Գրեֆը ներկայացրել է ռուբլու փոխարժեքի վերաբերյալ իր գնահատականը Հիշեցնենք, որ վերջերս նման կանխատեսմամբ էր հանդես եկել նաեւ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը։ Նա նշել էր, որ հուլիսին ռուբլու փոխարժեքը կշարունակի ամրապնդվել, սակայն 2022 թվականի վերջին այն կսկսի նվազել եւ կվերադառնա մեկ դոլարի դիմաց 70-75 ռուբլու սահմանագծին։Նրա կարծիքով՝ ռուբլու թուլացումը ձեռնտու կլինի ինչպես ՌԴ արտահանողներին, այնպես էլ երկրի գանձապետարանին՝ «դա լավ կլինի թե բիզնեսի, թե բյուջեի համար»: Tweet Դիտում՝ 13032