Գերման Գրեֆը ներկայացրել է ռուբլու փոխարժեքի վերաբերյալ իր գնահատականը
17.06.2022 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ akchabar.kg

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում ենք՝ հուլիսին մենք դեռ ականատես կլինենք ռուբլու ամրապնդմանը, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, բիզնեսը կլուծի ներմուծման լոգիստիկայի հետ կապված խնդիրները, եւ եթե մինչեւ տարեվերջ ներմուծման վերականգնման տեմպերը լինեն այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք, ապա փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կլինի 70-ի եւ 75 ռուբլու միջեւ»,- նշել է Գրեֆը։
Նրա կարծիքով՝ ռուբլու թուլացումը ձեռնտու կլինի ինչպես ՌԴ արտահանողներին, այնպես էլ երկրի գանձապետարանին՝ «դա լավ կլինի թե բիզնեսի, թե բյուջեի համար»։
Միաժամանակ, «Սբերբանկ»-ի ղեկավարն ընդգծել է, որ ռուբլու ներկայիս փոխարժեքը բացարձակապես շուկայական է, իսկ ոսկեարժութային պահուստների արգելափակումից հետո Կենտրոնական բանկը կորցրել է փոխարժեքի ձեւավորմանը մեծապես միջամտելու ունակությունը։
«Շատ հաճախ ասում են, որ Կենտրոնական բանկը կարգավորում է ռուբլու փոխարժեքը, բայց սա այն մարդիկ են, որոնք չեն հասկանում մակրոտնտեսական գործընթացների էությունը։ Այսօր ձեւավորվող փոխարժեքը հավասարակշռված է»,- ասել է ռուսաստանյան բանկի նախագահը։
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: