Եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը (Fatih Birol)։«Որքան մոտենում ենք ձմռանը, այնքան ավելի լավ ենք հասկանում Ռուսաստանի մտադրությունները։ Կարծում եմ, որ արտահանումն այժմ կրճատվում է, որպեսզի Եվրոպան հնարավորություն չունենա չլցնել գազապահեստարանները, ինչը կուժեղացնի Ռուսաստանի «ճնշման լծակները» ձմռան ամիսներին»,- Բիրոլի խոսքերն է մեջբերում Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Նա ընդգծել է, որ Ռուսաստանի՝ դեպի Եվրոպա գազի մատակարարումները կրճատելու մասին որոշումը կարող է արտահանման հետագա կրճատման նախանշան լինել։Բիրոլը կարծում է, որ եվրոպական կառավարությունների կողմից արդեն ձեռնարկված միջոցները կարող են բավարար չլինել, եթե Ռուսաստանի կողմից դադարեցվի գազի մատակարարումը: Նա կողմ է արտահայտվել ածուխով աշխատող էլեկտրակայանների վերագործարկմանը եւ կոչ արել եվրոպական երկրներին հետաձգել ատոմակայանների փակման ծրագրերը, եթե վերջիններս համապատասխանում են անվտանգության պահանջներին:Բիրոլը վստահ է, որ ածուխի վրա էլեկտրաէներգիայի արտադրությունը կպահպանի գազի պաշարները եւ կապահովի գազապահեստարանների լիցքավորումը: IEA-ի ղեկավարը հավելել է, այրվող ածուխի ածխածնի արտանետումները հօգուտ վերականգնվող էներգիայի կարող են հետագայում փոխհատուցվել՝ հանածո էներգառեսուրսներից հրաժարվելու Եվրոպայի ծրագրերի արագացման հաշվին: 31.05.2022 | 17:36 IEA-ի ղեկավարը հայտարարել է աշխարհում եռակի էներգետիկ ճգնաժամի մասին Banks.am-ը հիշեցնում է, որ մայիսի վերջին Ֆատիհ Բիրոլը հայտարարել էր աշխարհում եռակի էներգետիկ ճգնաժամի մասին․ «Այժմ մենք ունենք նավթի, գազի եւ էլեկտրաէներգիայի ճգնաժամ միաժամանակ»:«Ներկայիս էներգետիկ ճգնաժամը շատ ավելի մասշտաբային է, քան 1970-ականների եւ 1980-ականների կեսերին նավթային ցնցումները, ու այն ժամանակ խոսքը միայն նավթի մասին էր: Եվ, ամենայն հավանականությամբ, այս էներգետիկ ճգնաժամը կտեւի ավելի երկար»,- նշել էր Բիրոլը: Tweet Դիտում՝ 5195