Բրյուսելի պատերազմը հանածո վառելիքի դեմ 30 տարով հետ կգցի Եվրոպան եւ ամբողջ արեւմտյան աշխարհը, Twitter-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միսլավ Կոլակուշիչը։«Եվրոպացիները կտեղաշարժվեն հեծանիվներով, քանի որ չեն կարողանա իրենց թույլ տալ ավտոմեքենա վարել»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա կարծում է, որ էներգառեսուրսների դեմ պատերազմը կհանգեցնի լայնածավալ տնտեսական կոլապսի։«Մենք ժամանակակից քաղաքակրթություն ենք ստեղծել հանածո վառելիքի շնորհիվ։ Առանց դրա մենք բացարձակապես անմրցունակ կդառնանք»,- վստահ է Կոլակուշիչը։Իսկ Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Պավել Պոնցիլյուշը Polskie Radio-ին տված հարցազրույցում ասել է, որ լեհական իշխանությունները շտապել են ամբողջական էմբարգո մտցնել ռուսաստանյան ածուխի ներմուծման նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս սահմանափակման պատճառով մասնավոր սպառողները կարող են մի շարք խնդիրների առաջ կանգնել։«Նման արմատական որոշումները շատ արագ են կայացվել, պետք էր մի քիչ ավելի հանգիստ մոտենալ դրան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանից ածուխի ներմուծումը միայն աճել է։ Մատակարարումների կտրուկ կրճատումը մեծամասամբ կհարվածի սովորական լեհերին»,- Պոնցիլյուշի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն։ Նա նշել է, որ Լեհաստանին առնվազն 1,5 տարի կպահանջվի սեփական ածուխի արտադրությունն ավելացնելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն առաջարկել է ԵՄ պատժամիջոցների 7-րդ փաթեթում ներառել Ռուսաստանի բոլոր էներգակիրներն ու բանկերը։ Tweet Դիտում՝ 4566