«Ժամանակն է կտրել ավիացիայի ոլորտի բացասական պատմությունների շղթան»
10.06.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն





Այս մասին նա ասել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը։
«Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ ահա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի եւ Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ «Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, եւ ժամանակն է եկել այդ շղթան կտրել»։
Կառավարությունում նշել են, որ պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առեւտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաեւ ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի եւ Բեյրութի հետ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: