ԱրարատԲանկը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է առցանց տիրույթում զեղծարարությունների միջոցով բանկային քարտի տվյալներ կորզելու, գումար կորցնելու դեպքերի մասին եւ խորհուրդ տալիս՝ ինչպես խուսափել դրանցից:«Օնլայն տիրույթում խարդախությունների թիվն օր օրի աճում է եւ, չնայած ՀՀ առեւտրային բանկերը պարբերաբար անդրադառնում են զեղծարարությունների դեպքերին եւ հանդես գալիս խորհուրդներով, հասարակությունը շարունակում է խաբվել եւ կորցնել գումարներ։ 19.12.2020 | 14:53 ԱրարատԲանկը հորդորում է զերծ մնալ կասկածելի գործարքներ կատարելուց Եթե List.am կամ նմանատիպ կայքի օգտատեր եք եւ այդ հարթակների միջոցով վաճառում եք ձեր ապրանքը կամ ծառայությունը, եղեք առավել զգոն եւ ոչ մի դեպքում մի հավատացեք այն «գնորդին», ով ապրանքը գնելու պատրվակով կապ է հաստատում ձեզ հետ (հիմնականում WhatsApp, Viber կամ այլ հավելվածների միջոցով) եւ խնդրում ձեր քարտի տվյալները՝ ապրանքի (ծառայության) գումարը փոխանցելու համար, ապա ձեր գումարը հափշտակելու նպատակով օգտագործում քարտի տվյալները։ Հետեւաբար, «գնորդին» մի տրամադրեք կամ նրա կողմից ուղարկված հղումներում մի մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC, CVV2, OTP եւ 3D Secure ծածկագրերը), քանի որ կկորցնեք բանկային քարտում առկա ողջ գումարը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: 20.08.2021 | 14:59 ԱրարատԲանկ-ը քարտային խարդախությունից խուսափելու խորհուրդներ է հրապարակել «Հղումները կարող են արտաքնապես նման լինել հայկական որեւէ կայքի, օրինակ՝ haypost.am կամ list.am կայքերին։ Ցանկացած գործարք կատարելիս նախ եւ առաջ համոզվեք, որ մուտք եք գործել տվյալ ընկերության պաշտոնական կայք։ Օրինակ՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի հասցեն www.haypost.am–ն է, այլ ոչ թե haypost.orderw.online-ը։ Ավելին, եթե, այնուամենայնիվ, դարձել եք զեղծարարության զոհ, հնարավորինս արագ բլոկավորեք ձեր քարտը AraratMobile հավելվածի միջոցով կամ զանգահարեք ԱրարատԲանկի հեռախոսային կենտրոն՝ +374 10 592323 շուրջօրյա հեռախոսահամարով կամ «ԱրՔա» ազգային վճարային համակարգ՝ +374 10 592222 շուրջօրյա հեռախոսահամարով»,- նշել է ԱրարատԲանկի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության ղեկավար Հայկ Հարությունյանը։ Tweet Դիտում՝ 5472