ԱրարատԲանկն այսօր հաղորդագրություն է տարածել առցանց հարթակում խարդախությունների վերաբերյալ:«Առցանց հարթակով ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնման հետ մեկտեղ ի հայտ են գալիս զեղծարար գործարքներ իրականացնող ավելի հնարամիտ եւ գրագետ գործող հանցավոր խմբեր եւ աճում է դրանց թիվը», - ասված է հաղորդագրության մեջ:Խարդախությունների խուսափելու համար՝ ԱրարատԲանկը հորդորում է. 1. չմուտքագրել քարտային տվյալները, այն է՝ քարտի համարը, գործողության ժամկետը, CVV/CVC (քարտի դարձերեսին նշված եռանիշ ծածկագիր) եւ 3D Secure ծածկագրերը, կասկածելի կայքերում կամ այլ կապուղիներով ստացված հղումներում։2. չմուտքագրել քարտային տվյալները էլեկտրոնային փոստով ստացված հարցաշարերում, տարբեր խաղարկություններին մասնակցության առաջարկներում կամ գայթակղիչ գնային առաջարկ ներկայացնող կայքերում։3. չփոխանցել քարտային տվյալները այլ անձանց տարատեսակ սոցիալական կայքերի եւ հավելվածների միջոցով։4. չմուտքագրել քարտային տվյալները այն կայքերում կամ հավելվածներում, որտեղ հնարավոր է առաջանան ամսական բաժանորդագրության կամ այլ պարբերական վճարումներ։ԱրարատԲանկը զգուշացնում է՝ ավելի զգոն լինել եւ հետեւել խորհուրդներին. 1. Էլեկտրոնային վճարումների համար ունենալ առանձին քարտ՝ սահմանափակ գումարով:2. Քարտը որեւէ կայքում գրանցելիս ուշադիր ընթերցել կայքի կանոնները եւ տեղեկանալ վճարման պայմաններին։3. Գրանցել հեռախոսահամարը բանկում՝ քարտով կատարված գործարքների մասին SMS հաղորդագրություն ստանալու համար։4. Ուշադիր լինել բանկից ստացված հաղորդագրություններին։5. Պարբերաբար հետեւել քարտի ընթացիկ շարժին եւ մնացորդին։6. Կասկած հարուցող գործարքների դեպքում անմիջապես կապ հաստատել ձեզ սպասարկող բանկի հետ։ Tweet Դիտում՝ 2946