ԱրարատԲանկը հորդորում է զերծ մնալ կասկածելի գործարքներ կատարելուց

19.12.2020 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ
ԱրարատԲանկը կոչ է անում Ամանորին ընդառաջ խուսափել գրավիչ առաջարկներ եւ հղումներ պարունակող էլեկտրոնային նամակներից կամ տեքստային հաղորդագրություններից:  

«Հորդորում ենք նմանատիպ առաջարկներ եւ հղումներ ստանալու դեպքում, առանց հղման վրա սեղմելու, պարզապես հեռացնել հաղորդագրությունը:

Հիշե՛ք, որ այդ կասկածելի եւ գրավիչ հղումների վրա սեղմելով՝ նպաստում եք ձեր անձնական տվյալների արտահոսքին եւ զեղծարարներին հասանելի դարձնում ձեր ֆինանսական միջոցները:

Եղեք զգոն եւ զերծ մնացեք կասկածելի գործարքներ կատարելուց»,- նշել են բանկում:
Դիտում՝ 3267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW