ԱՄՆ-ը կողմ է ՌԴ նավթի առաքմանը, բայց Ռուսաստանի համար ավելի քիչ շահույթով

08.06.2022 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #Ռուսաստան #նավթ
ԱՄՆ իշխանությունները ձգտում են նրան, որ ռուսաստանյան նավթի մատակարարումները համաշխարհային շուկա շարունակվեն, սակայն Ռուսաստանի շահույթը դրանից սահմանափակ լինի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ֆինանսական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

Հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին նշել է, որ Արեւմուտքի կողմից ռուսաստանյան նավթի ձեռք բերման նկատմամբ սահմանափակումների պատճառով Մոսկվայի եկամուտները դրա վաճառքից ավելացել են գների աճի հաշվին։ «Ռուսաստանն այժմ ավելի շատ գումար է վաստակում նավթի եւ գազի վաճառքից, քան  պատժամիջոցներ կիրառելուց առաջ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս ֆոնին ԵՄ երկրները «դիտարկում են գնորդական բլոկի մեջ միավորվելու հնարավորությունը, որպեսզի սահմանափակեն այն գինը», որով նրանք գնելու են ռուսաստանյան նավթը։ Այս կապակցությամբ օրենսդիրը Յելենին հարցրել է՝ արդյոք ԱՄՆ վարչակազմը ներգրավված է նման միջոցների քննարկմանը։

«Անշուշտ։ Չափազանց ակտիվ»,- պատասխանել է Յելենը։ «Մենք ցանկանում ենք անել այնպես, որ ռուսաստանյան նավթը շարունակի մուտք գործել համաշխարհային շուկա, որպեսզի հնարավոր լինի զսպել համաշխարհային գները եւ փորձենք խուսափել սրընթաց աճից, որը կհանգեցնի համաշխարհային ռեցեսիայի: Բայց, իհարկե, նպատակը նավթի վաճառքից Ռուսաստան գնացող եկամուտները սահմանափակելն է»,- շարունակել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Միաժամանակ, Յելենն ընդգծել է, որ դրան կարելի է հասնել տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ գնման գների նկատմամբ սահմանափակումներ մտցնելով։



Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում են ռուսաստանյան նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը՝ այն ներմուծելուց հրաժարվելու փոխարեն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել էր Բայդենի այս գաղափարին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը վնասով նավթ չի վաճառի, եթե ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ այն ավելանում է։
Դիտում՝ 5129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW