Կրեմլն արձագանքել է ՌԴ նավթը ցածր գնով գնելու Բայդենի գաղափարին
02.06.2022 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առ այն, որ պատժամիջոցների պայմաններում Եվրոպան կարող է շարունակել նավթ գնել Ռուսաստանից, սակայն ավելի ցածր գնով, եւ հետաքրքրվել են՝ արդյոք արտաքին ճնշման պատճառով Կրեմլը տեսնում է հումքի նկատմամբ գների կրիտիկական անկման ռիսկերը։
«Սա տնտեսության հետ կապ ունեցող հարց է, փաստն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունակվում են, ինչը հանգեցնում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացմանը։ Հետեւաբար, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան, անգամ չնայած այն արհեստական դժվարություններին, որոնք հրահրվում են պատժամիջոցներով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
«Բայց, իհարկե, Ռուսաստանը վնասով ոչինչ չի վաճառի։ Ամեն դեպքում, եթե ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ այն ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերակողմնորոշում, առավել բարենպաստ պայմանների որոնում»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում են ռուսաստանյան նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը՝ այն ներմուծելուց հրաժարվելու փոխարեն։
«Դուք ունեք խնդիր, որն ի հայտ է եկել հիմա, երբ Եվրոպան նախատեսում է էլ ավելի սահմանափակել ռուսաստանյան նավթի գնումները։ Ակտիվ մտորումներ են ընթանում, թե ինչ կարելի է անել՝ միգուցե, նույնիսկ գնել նավթը, բայց սահմանափակ գնով»,- նշել էր Բայդենը :
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: