Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում են ռուսաստանյան նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը՝ այն ներմուծումից հրաժարվելու փոխարեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Fox News-ի եթերում։Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։«Դուք ունեք խնդիր, որն ի հայտ է եկել հիմա, երբ Եվրոպան նախատեսում է էլ ավելի սահմանափակել ռուսաստանյան նավթի գնումները։ Ակտիվ մտորումներ են ընթանում, թե ինչ կարելի է անել՝ միգուցե, նույնիսկ գնել նավթը, բայց սահմանափակ գնով»,- Բայդենի խոսքերն է մեջբերում RBC-ն:Եթե նման որոշում կայացվի, ապա Ռուսաստանը, ըստ Բայդենի, կպահպանի նավթ արտահանելու հնարավորությունը, սակայն «զգալիորեն ցածր գնով, քան ներկայումս սահմանվել է շուկայում»։ 31.05.2022 | 09:13 Մինչեւ տարեվերջ Եվրամիությունը կհրաժարվի ռուսաստանյան նավթի մոտ 90%-ից Հիշեցնենք, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում ապրիլի 30-ին Եվրամիությունը համաձայնության էր եկել ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի շուրջ։ «Դա անհապաղ ընդգրկում է Ռուսաստանից նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդը, ինչը կրճատում է ֆինանսավորման հսկայական աղբյուրը»,- նշել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։Իր հերթին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել էր նավթի էմբարգոյի վերաբերյալ որոշումը, որի շնորհիվ Ռուսաստանից դեպի ԵՄ նավթի ներմուծումը մինչեւ տարեվերջ կնվազի մոտ 90%-ով։ Tweet Դիտում՝ 5628